Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

«Լիբանանը կարող է վերադառնալ պատերազմի, եթե…»

Հունվար 16,2025 13:00

Հարցազրույց «Լիբանանյան ուժեր» քաղաքական կուսակցության ղեկավարության անդամ Իմատ Ուաքիմի հետ: Նախկին պատգամավոր եւ Լիբանանյան ուժերի ղեկավարության անդամ, որն ունի ամենամեծ խորհրդարանական դաշինքը Լիբանանի խորհրդարանում եւ ամենաուժեղ քրիստոնեական կուսակցությունն է թե ժողովրդականության, եւ թե քաղաքական ներկայության առումով։

-Լուրջ մտավախություններ կան, որ լիբանանցիները կվերադառնան պատերազմ, Լիբանանը 60 օր ժամկետ ունի, եւ մինչ այժմ մենք որեւէ լուրջ քայլ չենք ձեռնարկել:

-Այո, իսրայելցիները դեռեւս իրականացնում են ռազմական խախտումներ, մյուս կողմից՝ Հըզբոլլահը լուրջ չի վերաբերվում այս համաձայնագրին եւ ցանկանում է այն մեկնաբանել իր շահերին համապատասխան, սա մեծ ռիսկ է Լիբանանի համար։

Միավորված ազգերի կազմակերպության 1710 բանաձեւը շատ պարզ է եւ մեկնաբանություն չի պահանջում՝ եթե մենք՝ լիբանանցիներս՝ այն գործադրեինք 2006 թվականից ի վեր, կխուսափեինք այս ամենից՝ անընդհատ զգուշացրել ենք Հըզբոլլահին այս ռիսկի մասին, հատկապես «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությունից հետո (լայնամասշտաբ հարձակումը ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի ոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ), բայց չլսեցին մնացյալ լիբանանցիներին: Այժմ այս համաձայնագրի հավելված-հոդվածները նույնպես շատ պարզ եւ հստակ են, իսկ նրանք չեն ցանկանում դրա հետ լուրջ վերաբերվել: Սա իսրայելցիներին տալիս է պատրվակ ճնշում գործադրելու Լիբանանի վրա: Հիմա Լիբանանի կառավարությունը պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի՝ այս կառավարությունն իրականում հավատարիմ է այն քաղաքական ճակատին, որտեղ Հըզբոլլահը առաջնորդ է՝ ներսում ունի երկու նախարար, իր շիա դաշնակից Ամալը նույնպես ունի երկու նախարար՝ այդ 4 շիա նախարարները համաձայնել են այս համաձայնագրին եւ երբեք չեն առարկել կամ բողոքել՝ իրականում եւ գործնականում այս կառավարությունը ստորագրել է այս պայմանագիրը նրանց անունից:

Այդ իսկ պատճառով Լիբանանի կառավարությունը պետք է չափազանց լրջորեն վերաբերվի այս համաձայնագրի իրականացմանը եւ Հըզբոլլահին հասկացնի, որ մանեւրելու տեղ չկա։ Օրինակ, բերենք Իրաքը, կառավարությունը դաշնակիցն է Իրանի կողմից, սակայն նրանք շատ խելամիտ վերաբերվեցին եւ հանդես եկան որպես պետություն, խնդրեցին իրանցիներին հեռանալ՝ «Հաշդ Շա3»,-ի մարտիկներին (կիսապաշտոնական զինված խմբավորում, որը բաղկացած է շիա իրաքյան կուսակցությունների կոալիցիայից) հեռու մնալ Սիրիայի սահմաններից), նրանք հնարավորինս զսպեցին ցանկացած ռազմական գործողություններ իրաքյան հողից՝ փորձելով խուսափել Իրաքին այդ գործընթացում ներգրավելուց այդ ռազմական հակամարտության՝ եւ դա նրանց մեծ մասամբ հաջողվեց:

Մյուս կողմից՝ մենք, լիբանանցիներս՝ ցանկանում ենք ներգրավվել տարածաշրջանի ցանկացած հակամարտության մեջ: Ինչո՞ւ։ Այս ամենը հանուն Իրանի ցանկացած ռազմական հարվածից խուսափելու կամ այն հետաձգելու, կամ Արեւմուտքի հետ բանակցություններն ավարտելու համար՝ իր միջուկային կարողությունների վերաբերյալ համաձայնության գալու համար։ Վերադառնալով ձեր հիմնական հարցին՝ լուրջ մտավախություն կա՞՝ որ պատերազմը վերսկսվի՝ այո, այդ հնարավորությունը նույնպես առկա է՝ բայց կարծում եմ՝ որ Հըզբոլլահն՝ չնայած իր բարձր հնչեղությամբ հայտարարություններին՝ գիտակցում է հարցին լռջությունը՝ եւ հենց դրա համար էլ ստորագրել է պայմանագիրը:

Միջազգային ինտենսիվ ճնշումը կարող է հետ պահել նրանց, բացի եթե՝ Արեւմուտքը ռազմական հարված չհասցնի Իրանին՝ այս դեպքում մեծ վտանգ կա՝ որ Հըզբոլլահը եւս մեկ անգամ որոշի ներգրավվել՝ եւ մենք լուրջ խնդիրների մեջ կհայտնվենք։

Ռազմական կոնֆլիկտը ցույց տվեց հսկայական անջրպետ բոլոր մակարդակներում Հըզբոլլահի եւ Իսրայելի միջեւ, հետախուզության, քարոզչության, ռազմական տեխնոլոգիաների առաջընթացի, ԶԼՄ-ների իմաստով, դիվանագիտական առումով, Իսրայելն ունի հսկայական կործանարար ուժ, եւ մենք, ցավոք, դրա հետ համեմատելի չենք:

Հըզբոլլահի ապագան. Հըզբոլլահն այս առճակատումից հետո ավարտվեց որպես ռազմական ներկայություն, բայց այն կարող է շարունակել որպես քաղաքական կուսակցություն, այն դեռեւս մեծ ժողովրդականություն ունի հարգարժան շիա լիբանանյան, սոցիալական ծառայությունների մեծ շղթայում, մենք բոլորս ողջունում ենք համագործակցել նրա հետ, բայց միայն որպես քաղաքական ներկայություն: ՄԱԿ-ի 1701, 1680 եւ 1559 բանաձեւերը պետք է ամբողջությամբ կատարվեն, այլ լուծում չկա ոչ Լիբանանի, ոչ էլ տարածաշրջանի համար: Այս անգամ բանակցում էր խորհրդարանի նախագահ՝ նրանց դաշնակից Նաբիհ Բերին (Լիբանանի խորհրդարանի նախագահը սահմանադրությամբ պետք է մուսուլման շիա լինի։ Հըզբոլլահը շիական կուսակցություն է):

Նրանք Սանյուրային մեղադրեցին դավաճանության մեջ, երբ նա փրկեց նրանց՝ ստորագրելով 1701 բանաձեւը՝ բայց նրանք չեն կարող դա անել իրենց տասնամյակներ շարունակ դաշնակցի հետ:

Հիմնական տարբերություն կա, երբ Լիբանանը ստորագրեց համաձայնագիրը 2006 թվականին, այդ ժամանակ բանակցում էր Լիբանանի վարչապետը, ով Հըզբոլլահի քաղաքական մրցակիցն է (Լիբանանի վարչապետը սահմանադրությամբ պետք է լինի սուննի մահմեդական):

Լիբանանի նախագահական ընտրությունների մասին կասեմ հետեւյալը.

Բնականաբար, մենք՝ որպես լիբանանյան ուժեր, տեսնում ենք մեր կուսակցության առաջնորդ դոկտոր Սամիր Ջաջային, որպես իդեալական թեկնածու, բայց մենք իրատես ենք եւ գիտենք ուժերի հավասարակշռությունն ու հավասարումը՝ այդ իսկ պատճառով մենք համառ չենք պնդելու՝ ինչպես Լիբանանի ազատ հայրենասիրական շարժումը՝ որը պնդում էր տարիներ շարունակ տեսնել իր կուսակցության ղեկավարը՝ որպես նախագահ։ Մենք Լիբանանի բանակի հրամանատարին տեսնում ենք, որպես մեկը, ով դրական պատմություն ունի Լիբանանի սահմանադրության եւ ինստիտուտների հարգման հարցում, մեզ պետք է նախագահ, ով հստակ օրակարգ ունի միջազգային համաձայնագրերն ու բարեփոխումներն իրականացնելու համար:

(Լիբանանյան բանակի հրամանատարն ընտրվեց նախագահ այս հարցազրույցից 10 օր անց):

Ինչ վերաբերում է Սիրիային, մենք ձգտում ենք լավագույն հարաբերությունների նոր ղեկավարության հետ, եթե նրանք բարեկամության են ձգտում: Մենք նույնպես պատրաստ ենք համագործակցելու՝ եթե ոչ՝ մենք կարող ենք պաշտպանվել՝ բայց միայն լիբանանյան բանակի ներքո՝ որը վայելում է ողջ լիբանանցիների աջակցությունը եւ օրինական է՝ հետեւաբար նաեւ կվայելի: միջազգային հանրության աջակցությունը:

Հարցազրույցը՝

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031