Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինների թե ապիկարությունը, թե կոռուպցիոն դրսեւորումները չարիք են մեր պետության եւ հասարակության համար

Հունվար 16,2025 12:30

Թե ինչպես է քննվում կամ քննվել ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժնում քաղաքացի Ս.Ա.-ի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են հիմնավոր կասկածներ առաջացնել վերը նշված երկու դրսեւորումներից առնվազն մեկի առկայության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն հաստատելու համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն եկած Ս.Ա.-ն որոշել է իր համար Երեւան քաղաքում կառուցել բնակելի տուն։ Երբ Ս.Ա. -ն սկսել է իր համար Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցել բնակելի տուն, նախ իրենից շինարարական ապրանքներ ձեռք բերելու պատրվակով (հետագայում պարզվում է, որ տվյալ շինարարական խանութում չգրանցված, իբր խանութի աշխատող չհամարվող) Գ.Հ.-ի կողմից հափշտակվում է 1.840.000 ՀՀ դրամ գումար, իսկ այնուհետեւ կիսակառույց վիճակում գտնվող բնակելի տնից դեռեւս չպարզված անձանց կողմից գողանում են մի քանի միլիոն արժողությամբ ապրանքներ։

Կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ է, թե ինչ հոգեվիճակում կարող է հայտնվել այն անձը, որն իր հայրենիքում ապրելու ցանկություն հայտնելուց հետո հայտնվում է նման վիճակում։ Թե ինչպես ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժինը մեկ տարուց ավելի քննեց Ս.Ա.-ից գումարի հափշտակության եւ առանց գրանցման գործունեություն իրականացնելու եւ պետությունից հարկեր թաքցնելու դեպքը, այն հրապարակային կներկայացնեմ առանձին։

Այժմ իմ մտահոգությունն եմ հայտնում այն մասին, որ նույն ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժինը չի կարողնում կամ չի ցանկանում բացահայտել դեռեւս 2023 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ի սահմաններում, մի խումբ անձանց կողմից Ս. Ա.-ին պատկանող, Երեւան քաղաքի Նազարբեկյան 19/20 հասցեում գտնվող բնակելի տնից կատարված մոտ մի քանի միլիոն դրամ արժողությամբ ապրանքների հափշտակությունը։ Այն դեպքում, երբ հափշտակության դեպքն ամբողջությամբ տեսախցիկների միջոցով տեսաձայնագրված է, տեսանելի են հանցագործները, հանցավոր խմբի բոլոր գործողությունները, այդ թվում նաեւ, թե ինչպես են տեղափոխում գողացված ապրանքները:

Հետեւաբար, արդեն մեկ տարուց ավելի ժամկետում նշված գողության դեպքի չբացահայտելը անկողմնակալ դիտորդի մոտ եւս կարող է հիմնավոր կասկած առաջացնել ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժնի եւ իրավապահ մարմինների ապիկարության կամ կոռուպցիոն դրսեւորման մասին։

Կրկնում եմ, նշված դրսեւորումներից թեկուզ մեկի առկայությունը չարիք է մեր պետության եւ հասարակության համար։

Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
15.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031