Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է նորից վերականգնեք Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կամ վարչություն, դա ավելի ազնիվ կլինի». Արթուր Սաքունց

Հունվար 15,2025 23:45

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավելի լավ է նորից վերականգնեք Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կամ վարչություն, դա ավելի ազնիվ կլինի։

Հակառակ դեպքում ինչ է ստացվում։

Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումը փակվեց, գործառույթները փոխանցվեցին քննչական կոմիտեին։

Ու ի՞նչ․ կարճ ժամանակ անց քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը 2020-22 թթ ղեկավարած Արթուր Պողոսյանը։

Հիմա էլ ՀՀ հակակռուպցիոն կոմիտեի նախագահի երկու թեկնածուներից մեկը նորից ԱԱԾ-ի կադր է, 2022-24թթ ԱԱԾ քննչական վարչությունը ղեկավարած Ռաֆայել Երիցյանը։

Այսինքն ԱԱԾ-ն ուներ մեկ քննչական վարչություն,  հիմա «ունի» մեկ ամբողջ քննչական կոմիտե,

Եթե Ռ․Երիցյանն էլ անցավ մրցույթով, ապա ԱԱԾ-ն «ձեռք կբերի» ևս մեկ պաշտոն՝ ՀՀ հակակռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը։

Կորցրեց մեկը, ձեռք բերեց երկուսը։

Հիանալի է, ուղղակի անման է։

Լու՞րջ, ու սա համարում եք ինստիտուցիոնալ բարեփոխու՞մ։

Չէ, հարց չկա, նշանակեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031