Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հունվարի 19-ից զինադադար հաստատել։ Հղում կատարելով Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանիին՝ այս մասին հաղորդում է կատարական Al Jazeera պարբերականը։
«Գազայի հատվածում ապրող մեր եղբայրներին ցանկանում եմ հայտնել, որ Կատարի Պետությունը մշտապես աջակցելու է մեր պաղեստինցի եղբայրներին», – հայտարարել է վարչապետը։
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ հումանիտար մեծաքանակ աջակցություն է մատակարարվելու Գազային, իսկ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակելու իսրայելցի պատանդներին։
Գազայում պատերազմը սկիզբ էր առել 2023-ի հոկտեմբերի 7-ին, երբ Գազայում իշխանություն հանդիսացող ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա։
Կարդացեք նաև
Գազայի և պաղեստինյան այլ բնակավայրերում իսրայելական պատասխան գործողությունները, սակայն, շատ ԶԼՄ-ներ, անկախ փորձագետներ և պաղեստինցիներ ցեղասպանություն են որակում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ