Լրահոս
Օրվա լրահոսը

Որ լսում են Մոնիկա Եղիազարյանի անունը, պարզ է… Սուսաննա Եղիկյան

Հունվար 15,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քաղաքացի Սուսաննա Եղիկյանը 2024 թվականի օգոստոսի 29-ին դեպի Եգիպտոս մեկ շաբաթյա ուղեւորության փաթեթ էր գնել, թռիչքը նախատեսված էր սեպտեմբերի 29-ին: 600.000 դրամ անկանխիկ փոխանցել էր  «Լայմ Թրավել» տուրիստական գործակալությանը, հետո պարզել, որ ձեռքբերածն ընդամենը կեղծ տոմսեր են, գործակալությունը ոչ մի ուղեւորության փաթեթ չի էլ ամրագրել:

«Տոմսերը գնել էի ծնողներիս համար, մեկնելու էին Եգիպտոս: Գործակալության տնօրեն Մոնիկա Եղիազարյանը նշեց, որ թռիչքը երեք անգամ հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով, դա հենց առաջին սուտն էր: Հետո ասաց՝ ամբողջական գումարը հետ կվերադարձնի, բայց ժամկետ չնշեց ու մինչեւ հիմա փոխանցումը չի արել: Մի քանի անգամ իր նշած ժամկետների մեջ չի տեղավորվել, չի փոխանցել ու արդեն իրավական ճանապարհով ենք որոշել գումարը հետ ստանալ»,- Aravot.am-ին ասաց Սուսաննա Եղիկյանը: Նրա խոսքով, որոշել են իրենցից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Գործակալությունից տուժած քաղաքացին պնդում է, որ ինքը միակ տուժողը չէ , այլ տուժողներ էլ կան.

«Համացանցում մեծ լսարանով էջ ունեմ ու այդկերպ այս ընթացքում պարզել եմ, որ ամեն երկրորդը տուժել է նրա կողմից, բայց ինչու իրավապահները ընթացք չեն տալիս, չեմ հասկանում: Ես ցանկանում եմ, որ գործակալության տնօրենը քրեական պատասխանատվության ենթարկվի ու դադարեցնի իր գործունեությունը: Իրավապահների միջոցով պարզել ենք, որ որպես ընկերություն «Լայմ Թրավելը» գոյություն չունի, տնօրեն Մոնիկա Եղիազարյանը գործում է որպես անհատ ձեռներեց… այս ընթացքում կապ ենք հաստատել շատ տուր գործակալների հետ, որ լսում են Մոնիկա Եղիազարյանի անունը, պարզ է, խարդախության դեպքի եք առնչվել: Տուր օպերատորը, որ տրամադրում է Եգիպտոսի թռիչքներ, որը պիտի տրամադրեր թռիչքներ իրենց  հետ էլ ենք կապ հաստատել, ծիծաղեցին մեզ վրա, որ ռիսկ ենք արել օգտվել Մոնիկայից: Փաստել են, որ տոմս չեն տրամադրել Մոնիկային, Մոնիկայի հետ ոչ մեկ չի աշխատում»:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Մոնիկա Եղիազարյանի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031