Լրահոս
Օրվա լրահոսը

Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան. «Ա1+»

Հունվար 15,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս փաստաթուղթը պարտադիր ուժ չունի, Կոնգրեսի կողմից վավերացված համաձայնագիր չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրմանը։

Մարուքյանը կասկածում է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնական լիազորությունները ստացող Թրամփը կկատարի այդ փաստաթղթով նախատեսվող գործողությունները։ Օրինակ, փաստաթղթի կետերից մեկի համաձայն «հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի ՀՀ՝ իրենց հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա»։ «Ես պնդում եմ, որ ԱՄՆ-ն ավելի լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան ՀՀ-ի հետ։ Ադրբեջանն ԱՄՆ-ից տասնյակ տարիներ իր սահմանների համար միլիոնավոր դոլարների օգնություն է ստացել։ Ես ասում եմ, որ ԱՄՆ-ի համար հետաքրքրություն է ներկայացնում Հայաստան-Իրան սահմանը»,- հակադարձում է Մարուքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031