Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։
Որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։ Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։
Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար: