Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդաթյանը հանձնարարել է թերություններով կատարված աշխատանքները չընդունել, շինարարներին չվճարել՝ մինչև թերությունների շտկումը

Հունվար 15,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր  այցելել է Վայոց ձորի մարզ։

ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։

Արենի համայնքում նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են  Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։

Ելփինը երբեք մանկապարտեզ չի ունեցել, բայց հիմա սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 334 մլն դրամով, կառուցվում է 60 երեխայի համար նախատեսված ժամանակակից չափանիշներով նոր մանկապարտեզ։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Ելփին բնակավայրում 45 մլն դրամով  կառուցվում է նաև փողոցների արտաքին լուսավորության ցանց։ Արդեն իսկ տեղադրված է 300 լուսատու։ Արդյունքում կլուսավորվի 13.1 կմ փողոց։

Հաջորդիվ այցելել են Չիվա բնակավայր, որտեղ գիշերային լուսավորության նոր ցանց է կառուցվել։

Մյուս կանգառը Արենին էր, որտեղ Խուդաթյանը  ծանոթացել է դեպի մանկապարտեզ և դեպի եկեղեցի տանող ճանապարհների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին։

Նախարարն այցելել է նաև սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեից տրամադրվող 16 մլն դրամով կառուցվող տներ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ։

Միայն Արենի բնակավայրում այս ծրագրով կառուցվող տների թիվը 100֊ից ավել է։

Արենի համայնքում վերջին կանգառը Արփի բնակավայրն էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1-ին փողոցի 700 մետր հատվածը։

Նախարարն այցելել է նաև Եղեգնաձոր և Վայք համայնքներ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին։

Խուդաթյանը հանձնարարել  է թերություններով կատարված աշխատանքները չընդունել, շինարարներին չվճարել՝ մինչև թերությունների շտկումը, քննարկվել են  ասֆալտի նմուշառման և լաբորատոր փորձաքննության պատշաճ անցկացման հետ կապված հարցեր։

 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031