«Ես ունեմ իմ բաժին պատասխանատվությունը։ Դա կայանում է նրանում, որ ԶՈւ-ում առկա խնդիրները չենք կարողացել հասցնել այն մակարդակի, որ պրոբլեմները դառնան զրոյական։ Ցավոք, սա միայն զինված ուժերի խնդիրը չէ, այն ունի ակունքներ»,- ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մասին հարցերին ի պատասխան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա՝ վիճակագրությունը ձևավորելիս անդրադառնում են բոլոր տեսակի մահերին՝ սկսած կայծակնահարումից, ավտովթարներից մինչև, իհարկե, այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեում տարբեր հանգամանքների բերումով ինքնասպանության հասցնելու բերումով․ «Իմ մարտահրավերը համարում եմ ինքնասպանության հասցնելը, սպանությունները, որոնք կան ՀՀ ԶՈՒ-ում։ Սրանք ունեն ակունքներ, որոնք իրենց պատճառներն ունեն նաև մարդկանց քաղաքացիական կյանքի տարբեր ընկալումների՝ այդ թվում քրեական ենթամշակույթի, երբեմն նաև մարդու պատրաստվածության մակարդակի, դիմակայության պատճառով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ