«Պիտի անկեղծ նշեմ՝ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն»,- լրագրողների հարցին՝ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորվա՞ծ են, այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Այնուհետև ասաց՝ տարին նոր է սկսվել, չի կարող ասել, որ չեն լինի․ «Այն, որ պլանավորված չէ, փաստ է։ Ինչ բնույթի զորավարժություններ կունենանք, ինչ ուժերի, միջոցների, ներգրավվածության, կախված կլինի ընթացիկ տարուց։ Այս պահին ձեռնպահ կմնամ դրա մասին տեղեկություն տալուց։ Զորավարժությունը մի բան է, որը պետք է հրապարակային լինի, և պետք է պատրաստ լինենք դրան։ Ավելի վաղ մի ակնկալեք, որ մենք ձեզ կտանք ինֆորմացիա։ Ունենք քննարկումներ տարբեր միջազգային գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու։ Լիահույս եմ, որ դրանք կհաջողեն և տեղի կունենան։ Մեր ընթացիկ մարզումներ, զորավարժություններ նույնպես պլանավորված են, երբ մոտենա ժամանակը, դուք դրա մասշտաբի, չափի, ձևի, բովանդակության մասին կիրազեկվեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ