Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Եթե Դուք համոզված նշում եք, վստահ եք, որ Ջերմուկն ափի մեջ է և ավելի լավ եք պատկերացնում տարածքը, այդ առումով նոր բան չեմ ասի»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա նշանակում է, որ ադրբեջանցիները Ջերմուկի հարակից բարձունքո՞ւմ են, իրենց տեղո՞ւմ են, որ զբաղեցրել են 2022-ի սեպտեմբերից, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Այո, ադրբեջանցիներն աշխարհագրորեն այդ տարածքում են, և հարցի լուծումը մենք հասցեագրել ենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում խաղաղության ճանապարհով լուծմանը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: