«Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրմանը։
Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունը ըստ էության չի փոխվում այս նոր փաստաթղթի ստորագրմամբ․ «Այն, ինչ ունենք արդեն իսկ փաստագրված, դրա շրջանակում է շարունակվելու մեր համագործակցությունը, դա ամբողջովին տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում։ Վերջին տարիներին շարունակվել են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը խորհրդատվության, սերժանտական համակարգի և ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում։ Գոհ ենք այդ համագործակցությունից։ Առկա տեմպը բավական լավն է, կա դրական դինամիկա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ