Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռանում եմ պարզ ճակատով»․ բալասանյանական վերջին առանցքային պաշտոնյան լքեց Գյումրու քաղաքապետարանը

Հունվար 15,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը, որը «Բալասանյան դաշինքի» հրաժարականից հետո քաղաքապետարանի միակ պաշտոնյան էր, որը որոշումներ կայացնելու ու որոշակի փաստաթղթեր ստորագրելու իրավասություն ուներ, հունվարի 9-ից լքել է իր 13 տարվա աշխատավայրը։

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Բադալյանը տարբեր կառույցներում է աշխատել՝ թե՛ բանկում, թե՛ էլցանցում և՛ թե Ազգային Ժողովում։

Նա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր․ Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո նրա հետ տեղափոխվեց Գյումրու քաղաքապետարան։

«13 տարի աշխատել եմ Գյումրու քաղաքապետարանում, հեռացել եմ իմ նախաձեռնությամբ՝ սեփական դիմումի համաձայն։ Ինձ առաջարկել են մնալ, շարունակել պաշտոնավարել, ես չեմ համաձայնել, գերադասում եմ հեռանալը։

Ես կարող էի հեռանալ՝ Վարդգես Սամսոնյանին դիմում ներկայացնելով, բայց մնացի, որպեսզի չպարալիզիացնենք  քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքը ճգնաժամի  մեջ չհայտնվեր։ Կարծում եմ հաջողվեց դժվարին իրավիճակում քաղաքը կառավարելը, ու ես հիմա հեռանում եմ պարզ ճակատով,  գլուխս բարձր պահած»,- ասաց Կարեն Բադալյանը։

Ունի՞ նոր աշխատանքի առաջարկ, որտե՞ղ կշարունակի իր գործունեությունը, Կարեն Բադալյանն ասում է՝ որևէ մտահոգություն չունի, քանի որ  ունի կրթություն, գիտելիք ու և ամենակարևորը՝ փորձ․ 30 տարի անընդմեջ աշխատել է։

Հիշեցնենք,  որ Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո մի քանի բաժնի պետեր հրաժարականի դիմումներ ներկայացրեցին։ Նրանցից շատերը «Բալասանյան դաշինքի» հրաժարական ներկայացնելուց հետո չէին հեռացել  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հորդորով, որպեսզի չպարալիզացվի քաղաքապետարանի գործունեությունն ու Գյումրու կյանքը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031