«44-օրյա պատերազմից հետո, իմ պաշտոնավարումից հետո ՀՀ ԶՈՒ բարեփոխումները բավական լուրջ ընթացք են ստացել։ Այն, ինչ այսօր ունենք, բարեփոխումների մի քայլ առաջ է»,- լրագրողների՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԶՈւ մասին հայտարարությունների հիշեցումից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց՝ կիսում եմ ՀՀ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել բանակը, այլև պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ՀՀ ԶՈւ վրա, որը ԶՈՒ-ն չի կարող տանել․ «Առանձին ժամկետային զինծառայողը չի կարող տանել իր ուսերին։ Խոսքը նրա մասին չէ, որ վատաբանում ենք ՀՀ ԶՈՒ-ն, նրանց վաստակը նսեմացնում, խոսքը նրա մասին է, որ մենք ԶՈՒ-ին վերաբերվում ենք հարգանքով, պատասխանատվությամբ և ուզում, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ, այն պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքականություն, և սա պետք է բալանսավորել։ Սրան է վերաբերվում վարչապետի խոսքը»։
Հիշեցնենք՝ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, իր եզրափակիչ ելույթում
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Բանակի սրբագործումը Երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ