Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր․ որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի»․ Սուրեն Պապիկյան

Հունվար 15,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ սահմանների անվտանգությունը մենք պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն զինված ուժերի վրա, միայն մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։ Համատեղ ջանքերով և երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,-ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում կրկին սկսել է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին և հարցրին՝ այս համատեքստում որքանո՞վ է պաշտպանված Սյունիքը և հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, քանի որ յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ ու լուծումներ, ուստի կարծում եմ՝ հնարավոր է երկխոսությամբ, մեր մոտեցումները տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնենք»։

Անդրադառնալով զինվորականների, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Սրանք իրավական գործընթացներ են, որտեղ քաղաքական գնահատականների կարիք չկա։ Իմ քաղաքական գնահատականն այն է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա քրեաիրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը դատարանում ապացուցելի է, ուրեմն պետք է լինի դատարանի վճիռ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031