Հունվարի 9-ին Երևանի բնակիչ 39-ամյա Շ. Խ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցի իրենց տուն 2 գող են մտել և տանը ոչ ոք չկա: Ահազանգողը հայտնել է նաև, որ այդ ամենը ինքը իմացել է տեսախցիկների միջոցով:
Քաղաքացին մոտ 1 ժամ սպասում է ու տեսնելով, որ ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա, գողության մասին հայտնում է իր փեսային, որից հետո փեսան իր ընկերոջ հետ գալիս է տուն և հենց տան մեջ բռնում գողին:
Տուժած քաղաքացին դարձյալ զանգահարում է ոստիկանություն ու հայտնում, որ մինչև նրանք կգային, փեսան գողին բռնել է: Դրանից հետո արդեն անցնում է մոտ 30 րոպե, նոր միայն դեպքի վայր են բարեհաճում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր նշված տնից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում այդ քաղաքացուն:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում