Լրահոս
Օրվա լրահոսը

Լիպարիտ Ավետիսյան. համաշխարհային 5 տասնյակից ավելի օպերային բեմերի ամենաբարձրակարգ ներկայացումների բույլերում հանդես եկած ու այժմ ավելի շատ հրավերներ ունեցող արտիստ

Հունվար 15,2025 17:13

Aravot.am-ը սիրով և հետևողականորեն շարունակում է մեր երկրի մեկը մյուսից ավելի տաղանդավոր անհատների և արտիստների ներկայացումը հանրությանը: Ամեն անգամ հիացումի ավելի մեծ ալիք է ալեկոծում մեր հոգին ու միտքը, երբ իմանալով հանդերձ, որ տվյալ արվեստագետը հասցրել է դեռևս իր երեք տասնամյակը չբոլորած գործունեության ընթացքում նվաճել միջազգային մեծ բեմեր, այնուհանդերձ ավելի ես զարմանում, որ այն փառահեղ նվաճումները, որ գիտենք 34-ամյա երգչի մասին, դրանք չափազանց քիչ են իրական ու փաստացի այն ձեռքբերումների համեմատ, ինչը չգիտենք և ինչը իմանալուց հետո անգամ հնարավոր չի թվարկել մի հոդվածում:

Այդ անթիվ-անհամար թվարկումները կարդալու համար, մենք, թերևս, երաժշտասերներին ուղղորդենք համացանցում այդ մեծ ցանկը կարդալու: Իսկ մենք փորձենք ընդհանուր հայտարարի բերել արագընթաց ու թռիչքաձև զարգացումով առաջ սլացող օպերային երգիչ, տենոր, առայժմ դեռևս տաղանդավոր որակվող, բայց իր ակադեմիական երգոլորտի հանճարի բոլոր նշանները կրող օպերային արտիստի որակները, քանզի միայն երգեցողության մասին գրելը քիչ կլինի: Գործի բազմաբնույթ պահանջների բերումով՝ նա նաև բեմական մեծ հմայքով օժտված դերասան-արտիստ է, արդեն բազմազավակ` երեք երեխաների հայր, օպերային արվեստում տենորի դերերգերի հնարավոր բոլոր լեզուներով պարտիաներին տիրապետող երգիչ, համաշխարհային 5 տասնյակից ավելի օպերային բեմերի ամենաբարձրակարգ ներկայացումների բույլերում հանդես եկած ու այժմ ավելի շատ հրավերներ ունեցող արտիստ:

Նա այն ոչ շատ անհատ երգիչներից է, ովքեր բացի կոլեկտիվ ներկայացումներում «տանող» դերերգերով հանդես գալը, ոչ միայն կարողանում են, այլ մեծ գործունեություն են ծավալում մեներգչական համերգային և անհատական բնույթի ակցիաներով, որոնց ընթացքում ներկայացնում է տենորի համար գրված համաշխարհային երգացանկի համար ստեղծված բազմաթիվ ստեղծագործությունները: Ամենաբարդագույն ժանրի այդ մենահամերգները մեկը չի, երկուսը չեն կամ տասը, քսանը չեն, այլ այնքան շատ, որ ակամա միտք է առաջանում` իսկ ինչպե՞ս է մարդ արարածը զուտ ֆիզիկապես հասցնում այդ ամենը իրականացնել ու այդ ամենը կատարել այն բարձր աստիճանով, որի բերումով նույնքան անհաշվելի է մնում դափնիների, մրցանակների և աշխարհի ամենատարբեր թատրոնների բեմերից բերված մրցանակների հաշվելը:

Ինքը արվեստագետը վաղուց կորցրել է այդ «հաշիվը» և մեր ակնթարթ տևող զրույցների ընթացքում սովորաբար չի էլ հիշում, թե այս կամ այն մեկը երբ է եղել ու միանգամից մեզ համար էլ է պարզ դառնում, որ «հերթը դրան չի էլ հասնում»:

Լիպարիտ Ավետիսյանի գործունեության նկարագրության մեր այս անհաջող փորձի մեջ միայն նկատենք, որ բացահայտ է՝ 1990 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում ծնված ապագա արտիստի համար ամենամեծ նշանակություն պետք է ունենար իր ուսումնառությունը, որը մանուկ, պատանի և երիտասարդ տարիներում ընթացել է մասնագիտական կրթության լավագույն հետագծով, որի կարճ թվարկումը հետևյալն է. փայլուն երաժշտական կրթություն է ստացել նախ Թեոդոսիայում (Հովհաննես Այվազովսկու ամենասիրելի քաղաքում), ապա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, որից հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան`տաղանդավոր դասախոս Ռաֆայել Հակոբյանցի դասարանը, մասնակցել է տարբեր երկրներում իրականացվող տարաժամկետ բազում վարպետության դասերի և ներկայումս շարունակում է իր եռուն ու բազմաբնույթ գործունեությունը:

Իր իսկ խոսքերով ասա՝ծ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ մի որոշ ժամանակ կարողանա «նստել տանը և զբաղվել աշխարհում ամեն ինչից ամենաշատ սիրելի իր երեխաներով»: Մենք չենք փորձի ներկայացնել գոնե վերջին շրջանի իր ելույթներն ու նրանց տարբեր ձևաչափերը, միայն պիտի նկատենք, որ բարձունքի հասած աստիճանը շատ ավելի դժվար է պահպանելը և մեր երկրի քաղաքացի, մշակույթի միջազգային բարձրակարգ ոլորտի մեր երկրի ներկայացուցիչ, դեռևս «տաղանդավոր» բնորոշվող երիտասարդին, պիտի ցանկանանք նոր ուժ, ավյուն ու մասնագիտական տոկունություն` դեպի «միջին» գնացող տարիքի ու գործունեության ծավալի ընդլայնման բերումով ավելի բարդացող գործունեության մեջ ավելի բարձր մասնագիտական նշաձողեր հաղթահարելու համար:

Նվաճման մի այնպիսի բարձրագույն աստիճան, ինչի մեջ մենք համոզված ենք, ինչի համար անձամբ ինքը` Լիպարիտ Ավետիսյանը այդ ամենի համար ամուր հիմք արդեն ստեղծել է:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ՝ օրերս Երևանի օպերային թատրոնում Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ կայացած Վերդիի «Տրավիատա» օպերայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031