Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովի երկրորդ մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնությունում կանադացի է

Հունվար 15,2025 16:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մաննարինոյին 7:6, 6:3, 6:3 հաշվով հաղթելուց հետո երկրորդ շրջանում հանդիպելու է կանադացի Գաբրիել Դիալլոյի հետ, որը վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը:

Խաչանովը մեկնարկային խաղի մասին ասել է, որ մրցակիցը շատ անհարմար խաղաոճ ուներ, որին պետք էր հարմարվել, սակայն իրեն հաջողվեց հաղթահարել այդ վիճակը, թելադրել սեփական խաղաոճը եւ հաղթանակ գրանցել: Սակայն նա ակնհայտորեն բավարարված չէ այդ օրվա իր գործողություններով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031