Պահպանողական կուսակցությունն առանձնակի ոգևորությամբ է ընդունում իր ծրագրային դրույթներից բխող և ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքական հետևյալ երկու քայլերը.
1.«ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալը,
2.ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության կնքումը։
Համոզված ենք, որ և՛ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի արագությունը, և՛ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության արդյունավետությունը մեծացնելու համար ՀՀ-ն պարտավոր է օր առաջ նախաձեռնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց, դուրս հրավիրել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը, ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, իրականացնել լյուստրացիա և ՀՀ իշխանության օղակները մաքրել հակաքաղաքակրթական շահեր սպասարկողներից։
Կարդացեք նաև
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ