«Ազատություն». Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ՝ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն:
Գերմանացի քննիչների տվյալներով՝ Լինտները, որը 2010 թվականից աշխատում է ԵԽԽՎ-ում, 2016թ.-ին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով և այդ գումարների մի մասը փոխանցել այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։
Ֆիշերը, ըստ գործի նյութերի, ԵԽԽՎ-ում պարբերաբար հանդես է եկել Ադրբեջանի շահերից բխող ելույթներով, ինչի դիմաց, մեղադրանքի համաձայն, ստացել է 21 հազար 800 եվրո կաշառք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: