Երեւանցիներն իրենց բողոքն են արտահայտում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցով։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ այսօր հրավիրված քննարկման ժամանակ արցախցի մի կին դժգոհեց, որ արցախցիների համար արտոնություններ նախատեսված չեն տոմսային նոր համակարգի ներդրման շրջանակներում։ «Էս որ 300 դրամ է դառնում, դեղեր առնեմ, թե՞ տրանսպորտին տամ, այդ թոշակը որ տամ, ես ի՞նչ անեմ, 40+10 հազար տալիս եմ թոռանս։ Ինչ ունեմ, թողել եմ Ղարաբաղում, երեխա չունեմ, գերեզմանը թողել եմ Ղարաբաղում, թոռանս մոտ եմ ապրում, ես ուզում եմ հարց տալ, այս արտոնությունը մեզ չի հասնո՞ւմ։ Սաղ կտրել են, մեզ արտոնություն չեն տալիս, ի՞նչ անենք, գնանք մեռնե՞նք, բա տուն-տեղ ենք կորցրել»,- դժգոհեց կինը։
Հայկ Մարությանն ասաց, որ արտոնությունների փաթեթում արցախցիների համար նախատեսված հատուկ արտոնություն չկա։ «Այդ 300 դրամ կոչված տոմսերը ոչ մի արտոնություն չունեն ընդհանրապես, իրենք արտոնությունները տվել են միայն ամսական, տարեկան, եռամսյակային փաթեթների վրա, ընդ որում, արցախցիների հետ կապված արտոնություն ընդհանրապես չկա, իրենք մոռացել են, որ 120 հազար մարդ եկել է Հայաստան՝ իրենց վարած քաղաքականության պատճառով»,- ասաց Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քաղաքացիներից մեկն ասաց, որ հանրությունը դեմ է այս թանկացմանը։ «Մենք հիմնավոր հաշվարկներով պատրաստ ենք ներկայացնել, որ այս գնագոյացումը սխալ է։ 2018 թվականին 100 հազարավոր մարդիկ եկել էին սոցիալական անարդարության դեմ պայքարելու, ես էլ էի այդ պայքարողների մեջ։ Մենք այդ հույսով էինք, որ Փաշինյանը դրա համար կպայքարեր։ «Կովկասի գերուհի» ֆիլմում Շուրիկին ասում են՝ դու գողացար Նինային, Շուրիկն էլ ասում է՝ ես գողացա, ես էլ կվերադարձնեմ։ Մենք Փաշինյանին բերեցինք, մենք էլ «ց» կասենք, ցտեսություն, էլի»,- նշեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում
Քաղաքացիներից մեկն էլ ասաց․ «Մարդ կա, ստանում է 38 հազար թոշակ, պարոն վարչապետին հարց եմ տալիս՝ 38 հազար դրամ թոշակով ամբողջ ամսվա ընթացքում դուք կարո՞ղ եք ապրել։ Ոնց ընտրել ենք, ընենց էլ կշպրտենք իրենց, չեն մնա էդ պոստում, թուրքից բեթար եղաք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ