Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը. նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն

Հունվար 15,2025 15:43

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ հստակեցնել: «Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում եւ արդեն իսկ 500-ից ավելի մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է փոխնախարարը:

Առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը հնարավորություն է տալու մենթոր ուսումնական հաստատությունների եւ այդ հաստատություններում աշխատող մենթորների կողմից նաեւ վերապատրաստման աշխատանքներ իրականացնել այն մանկապարտեզներում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը:

Առաջարկվող այլ փոփոխություններ վերաբերում են լիցենզավորման ոլորտին, մանկապարտեզներում աշխատող մանկավարժական աշխատակիցների բացի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:

Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին: Գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ: Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031