Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելուց առաջ պետք է մարվեն հեռարձակման ծառայությունների մասով կուտակված պարտքերը. Մխիթար Հայրապետյան

Հունվար 15,2025 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում 9 հարց էր, դրանցից առաջինը Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Այն հանձնաժողովին ներկայացրեց նախարար Մխիթար Հայրապետյանը (լուսանկարում):

Նա նշեց, որ օրենքը մի շարք խմբագրումների կարիք ունի, կարեւոր գործառույթները պետք է վերապահեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնին: Նախագծով, ի թիվս այլնի, առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաեւ հավելյալ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին:

Մխիթար Հայրապետյանի խոսքով, գործող օրենքի կարգավորումներով ՀՀ հեռարձակողները հեռարձակման ծառայությունների մասով ունենալով ժամկետանց պարտքեր՝ նորից մասնակցում են մրցույթին, ստանում սլոթի օգտագործման լիցենզիա եւ շարունակում են կուտակել նորանոր պարտքեր: «Եվ հանրային մուլտիպլեքսը շահագործողը ստիպված է լինում ծախսել լրացուցիչ միջոցներ, ժամանակ եւ ռեսուրսներ՝ դատական կարգով վերը նշված պարտքերը հավաքագրելու ուղղությամբ, ուստի նախագիծ երկրորդ հոդվածի երկրորդ կետով առաջարկվող փոփոխության նպատակն այն է, որ սլոթի օգտագործողները մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելուց առաջ պետք է մարեն նախկինում հեռարձակման ծառայությունների մասով կուտակած իրենց պարտքերը» ,-ի թիվս այլնի ասաց նախարարը:

Հավելեց նաեւ, որ վերանայվել են լիցենզիայի կասեցման պայմանները: Նրա խոսքով, օրենքի փոփոխության դեպքում կբացառվեն տարընկալումները եւ կապահովի իրավական որոշակիության սկզբունքը: Նախագծին բոլորը կողմ քվեարկեցին:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Կարող է արգելափակվել «Ռոսիա 1» հեռուստաալիքի Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը  «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» նմանատիպ որոշումից հետո։ Պատասխանելով լրագրողի` հնարավոր է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը ևս արգելվի ՀՀ–ում հարցին` ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ասաց. «Այո՛, միանշանակ»։

«Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում իրենց հեռուստակոնտենտով և բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը, ինչպես հայաստանյան տեղական ալիքներն են այդ կանոններին հետևում։ Կարծում եմ` այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ և արդար է»,–ասաց նախարարը։

Ինքը՝ «Russia Today» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը News.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե հեռուստածրագրում որ հայտարարությունն է Հայաստանում դժգոհություն առաջացրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031