Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, որը ցանկանում է Հայրենիք ունենալ. ՀՅԴ Արցախի ԿԿ

Հունվար 15,2025 14:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 17-ից մեկնարկելու է Ադրբեջանում պահվող 23-ից 16 հայ պատանդների, ներառյալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարությունը։ Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատավարության հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ադրբեջանի բռնակալ պետությունը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա, վարկաբեկել Արցախի պետականությունը։

Դատավարության ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրավունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնույթ ճնշումների ներքո կորզված հավանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականությունն ու նրա գոյության փաստը հարցականի տակ դնելու համար։

Հստակ է, որ թշնամու կողմից պատանդառված գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականության պահապանն ու կերտողը։

2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններն ապացուցեցին ռազմաքաղական ղեկավարների հանձնառու կեցվածքը Արցախի ժողովրդի անվտանգության նկատմամբ։ Այդ արժանապատվորեն իրացված պատասխանատու կեցվածքն ապացուցվեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատությունը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք հայտնվեցին Բաքվի բանտում։

Արցախի պետականությունը հիմնվել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարավոր ազատատենչ հայորդիների պայքարի ու արյան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատության համար մաքառել։

ՀՅԴ Արցախի ԿԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031