Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել

Հունվար 15,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հրավիրում է դառնալ գործընկեր՝ առաջարկելով մինչև հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսեր։

Ընկերությունը թողարկել է 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար 10.75% և 7.45% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս։

Վստահելիություն

Մուդիս միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպության կողմից ՀԷՑ-ին տրվել է Ba2 վարկանիշ` կայուն հեռանկարով, որը մեկ նիշով բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից:

Առավելություններ

Պարտատոմսերը եկամտային հարկով հարկման ենթակա չեն։ Պարտատոմսերը հնարավոր է իրացնել նաև երկրորդային շուկայում` ներդրողներին ընձեռելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի առուվաճառքի իրականացման հնարավորություն:

Ինչպե՞ս ձեռք բերել 

ՀԷՑ-ի պարտատոմսերի գնման գործընթացն առավելագույնս պարզեցված է. յուրաքանչյուր ներդրող կարող է ամբողջովին օնլայն ու ավտոմատացված եղանակով պարտատոմսեր գնել՝ օգտվելով Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Միաժամանակ, հնարավոր է այցելել Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 6-ի Թիվ 1/422Ա որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցներն օգտագործվելու են ներդրումային և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031