Կարմիր խաչի աշխատակիցները հունվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Նրանց տրվել է ընտանիքների հետ կապվելու հնարավորություն։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով», – ԶԼՄ-ներին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։