«Ազատություն». Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։
Ալիևան նաև նշել է, թե «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։
«Այս իրավիճակի շարունակությունը պետք է ընկալվի որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմենը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: