Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար:
««ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նախորդ տարվա հունիսի 11-ին ստորագրված համաձայնագրով մաքսային մարմինները տեղեկատվության փոխանակման որոշակի ռեժիմ կունենան: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության եւ փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում եւ հստակեցում:
Ռաֆայել Գեւորգյանը հույս է հայտնել, որ այս տարի որոշակի անցման կետերում կլինեն էական բարելավումներ՝ օգտագործելով նաեւ ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցությունը:
ԱԺ