ՀՀ ԱԳՆ նախարարի խորհրդական Վահան Հունանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրությունն` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ մակարդակի։
Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:
ԸՆԴԳԾՈՒՄ ԵՄ. Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցներն ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել։
Կարդացեք նաև