Region monitor. Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի վրա։ Վրացական մեդիան հաղորդում է, որ դեպքը եղել է Բաթումիի հյուրանոցներից մեկում, որից հետո Գախարիան տեղափոխվել է հիվանդանոց։
🟥Նշվում է, որ վերջինս ստացել է քթոսկրի վնասվածք և ուղեղի ցնցում։ ՆԳՆ-ն քննություն է սկսել ՔՕ 126-րդ հոդվածով՝ բռնություն։
🟥Կուսակցությունից միջադեպի համար մեղադրում են «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին հայտնել է, թե հանցագործության վայրի պարագիծը չի պաշտպանվել և ոստիկանությունն ուշ է եկել։ Ըստ Մեզվրիշվիլիի՝ հանցագործության ապացույցները ոչնչացվում են։