ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիմա էլ այլ նառատիվ է դրվել շրջանառության մեջ․ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության Խարտիան ուղղակի «թղթի կտոր» փաստաթուղթ է, չի կարող փոխել աշխարհաքաղաքականությունը, այդ փաստաթղթով ԱՄՆ զինված ուժեր չի տեղակայելու Հայաստանի տարածքում, ԱՄՆ սպառազինություն չի տրամադրելու Հայաստանին, ներկայիս «ռազմավարական գործընկերությունները», որ կան Ռուսաստանի ու Ադրբեջանի, ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև, չեն արտացոլում խոշոր խաղացողների երկարաժամկետ աշխարհաքաղաքական «կոնստանտ» շահերը և փլուզվելու են ու բոլորը վերադառնալու են «շրջանս յուր», այնպես որ ԱՄՆ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը․․․
Ստախառը «ճշմարտություն» կամ մոտ անցյալից անտեղյակություն․․․
Հետ շրջվեք դեպի մոտ անցյալը․ այդպիսի պայմանագրով ԱՄՆ-ն օգնեց ավերակ Վրաստանից ստանալ այսօրվա Վրաստանը, չեղած վրացական բանակի փոխարեն կառուցել բանակ․․․ Ի դեպ, Ուկրաինայի դեպքում էլ 7 տարում չեղած տեղը բանակ ստացան․․․
Կարդացեք նաև
Հակափաստարկ չբերել 2008թ.-ի վրաց ռուսական պատերազմը․․․ Դա սադրանք էր, որին տրվեց Սահակաշվիլին, փորձելով ՆԱՏՕ-ին «փաստի առաջ կանգնեցնել», երբ Վրաստանը իրականացնում էր անդամակցության գործողությունների ծրագիրը։ Սահակաշվիլուն բազմիցս ասել էին՝ «շտապիր դանդաղ․․․», իսկ նա չլսեց ու տրվեց մեթյուբրայզաների սադրանքին… Այնպես որ, սա ուրիշ պատմություն է, որի խոհանոցից ես ահագին բան գիտեմ…