«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին:
Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:
Իր հերթին ՌԴ-ն, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին։
Պետական ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։ Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների: