Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերը

Հունվար 15,2025 09:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։

Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը՝ որպես հարաբերությունների խորացման պատմական հանգրվան և համատեղ նոր ձեռքբերումների ապահովման առհավատչյա։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ համագործակցության և փոխադարձ ամուր հանձնառության արդյունքն է։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին կանոնադրության ստորագրման, ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրման, ինչպես նաև ՀՀ-ին ցուցաբերված աջակցության համար։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031