Լրահոս
Օրվա լրահոսը

Բա, մենակ շանտաժի լեզվով պիտի խոսել ռուսների հետ, դրանք ուրիշ լեզու չեն հասկանում. «ՉԻ»

Հունվար 15,2025 09:30

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով Ռուսաստանից եկած կոշտ արձագանքին՝ ի պատասխան ԵՄ գնալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»:

«ՉԻ». Ասում են՝ այս խոսքերից հետո Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հրամայել, որ Ուկրաինայի հետ պատերազմը ամեն գնով կանգնեցնեն, քանի որ Հայաստանն իրենց ձեռից գնում է, զբաղվեն մենակ հայերով:

Չինաստան, Թրամփ, Սիրիա, Եվրոպա… էդ սաղ մի կողմ դրեք, դրանք հավայի թեմաներ են, հիմա կարևորը Հայաստանն է: Պուտինը նույնիսկ Դմիտրի Մեդվեդևին կարգադրել է այլևս Հայաստանի մասին բացասական ստատուսներ չգրել, շաբաթը գոնե երկու անգամ էլ լայքել Նիկոլ Փաշինյանի փոդքաստները, իսկ ամիսը մի անգամ էլ ստատուսներից մեկը շեյրել:

Ճար չկա, ուզած-չուզած, պիտի հետը լավ լինեն, խելոք պահեն, թե չէ հրեն, օրինագիծը սրած, գնանք, ընդունենք, Եվրոպա մտնենք: Բա, մենակ շանտաժի լեզվով պիտի խոսել ռուսների հետ, դրանք ուրիշ լեզու չեն հասկանում:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031