ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Վաշինգտոնում վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ հարցեր.
1) Արդյո՞ք Միացյալ Նահանգները երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արեց Իսրայելի կամ Թայվանի դեպքում
2) Արդյո՞ք ԱՄՆ-ն ասաց, որ չի հանդուրժի ագրեսիան Հայաստանի դեմ և օգնության կգա Հայաստանին, եթե նրա վրա հարձակվեն:
Կարդացեք նաև
3) Արդյո՞ք ԱՄՆ-ն հայտարարել է, որ զենք և ռազմական օգնություն է ուղարկելու Հայաստանին (18 միլիարդ Իսրայելին և ավելի քան 120 միլիարդ Ուկրաինային)
4) Արդյո՞ք ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Հայաստանում:
5) Քանի որ Իսրայելը և Թուրքիան Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահեր ունի Ամերիկան՝ նրանցից պաշտպանելու Հայաստանը։
6) Արդյո՞ք Ամերիկան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց Ղարաբաղի էթնիկ զտումներից կամ Ջերմուկի վրա հարձակումից հետո: