Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Կապանի Աճանան բնակավայրում ապրողները նոր ջերմոցներ կունենան։ Նախաձեռնությունը «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական կազմակերպությանն է, ֆինանսավորումը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը։ Ծրագրի իրականացման համար շուրջ 7 մլն դրամ է հատկացվել։
Ծրագրում ընդգրկված է 20 շահառու, նախապես նրանք մասնակցում են ջերմոցային տնտեսության զարգացման դասընթացին։ Բոլոր մասնակիցները ստանալու են ջերմոցներ։ Այս պահին Աճանանում 5 ջերմոցի կառուցման աշխատանքներն են մեկնարկել։ ԶՊՄԿ-ի համար ազդակիր բնակավայրերում նման ծրագրեր իրականացնելը առաջնահերթություններից է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: