Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրիմացության մասին է խոսքը, ոչ թե քրեական հանցագործության քննության. փաստաբան

Հունվար 14,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 «Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանի մեկնաբանմամբ՝ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների նպատակը դատարանի համար բացահայտելն է, որ մեղադրյալներից որեւէ մեկը որեւէ հանցավոր նպատակ երբեւէ չի հետապնդել:

«Որ այստեղ թյուրիմացության մասին է խոսքը, ոչ թե քրեական հանցագործության քննության մասին: Ես գտնում եմ, որ այս գործով մեղադրյալներն արդարացվելու են: Ոչ միայն արդեն հետազոտված մեղադրական բնույթի ապացույցների բովանդակությունն է թույլ տալիս հանգել հետեւության , որ չի հիմնավորվել ապացույցները, այլեւ հակառակը այդ ապացույցներով հերքվել է  մեղավորությունը, մի շարք անձանց մեղադրանքի տարբեր հատվածներ…Իմ համոզմամբ՝ դատարանի համար պարզ է դառնալու, որ այս գործի ելքը արդարացման վերդիկտը պետք է լինի»:

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031