«Շատ բան չեմ կարող ասել, բայց խոսքը եղած հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելն է»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։
Պատգամավորը համաձայնեց, որ այդ գործընկերության արդյունքում Հայաստանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ ձևավորել անվտանգային և տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացում։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնքան հասանելի կլինի՞ Հայաստանի համար, որքան Ջո Բայդենի վարչակազմն էր, Ա․ Եղոյանն ասաց․ «Չեմ կարծում, որ նոր պետքարտուղար պարոն Ռուբիոն Բլինքենից քիչ հասանելի լինի մեզ»։
Անդրադառնալով արդեն կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նախագծի ընդունմանը՝ պատգամավորը ենթադրեց, որ գործադիրը գնաց այդ քայլին, քանի որ մինչ այդ ԵՄ-ից որոշակի ազդակներ են եղել։ Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին պատասխանեց, որ Հայաստանը «Տիտանիկի տոմս չի գնել, և այնպես չէ, որ ՌԴ-ի հետ շփումներն էլ կզրոյացնի»։
«Մենք գիտենք, թե ինչ պատասխան է լինելու, դիմենք ՀԱՊԿ-ին, որ ի՞նչ։ ՀԱՊԿ-ին դիմելու իմաստ չեմ տեսնում»,- հակադարձեց արդեն նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին։
Մանրամասները՝ տեսանյութում։