Ermenihaber. Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր կանոնակարգ է սահմանել, որը վերաբերվում է արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման խստացումներին։
Որոշ երկրների համար, որոնք համարվել են «անհանգստության տեղիք տվող երկրներ» սահմանափակումներ են դրվել արհեստական բանականության համակարգ մուտք գործելու համար։ Մասնավորապես նշվել է, որ 18 դաշնակից և գործընկեր երկրների համար չիպերի վաճառքի սահմանափակումներ չեն գործի։ Ուշագրավ է, որ այդ ցանկում ներառված չէ Թուրքիան։
Ցանկում ընդգրկված երկրներն են՝ Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Հոլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Շվեդիան, Թայվանը և Միացյալ Թագավորությունը։