Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հունվար 14,2025 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», – News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին։

Ալեքսեյ Չեպա

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպայի խոսքով՝ էլ. «Հայաստանը պետք է բացատրի ԱՄՆ-ի հետ գործընկերության համաձայնագրի էությունը»։

Չեպա կարծում է, որ «համաձայնագրի կնքումն իր հետքը կթողնի Ռուսաստանի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա. Երևանը ռազմավարական գործընկերության մեջ է մտնում մի երկրի հետ, որն ամեն ջանք գործադրել է ուկրաինական հակամարտությունը սանձազերծելու համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին Վաշինգտոնում կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031