Գլենդելում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի՝ սպասվող ուժեղ քամու հետևանքով. քաղաքապետ Էլեն Ասատրյանը վստահ է՝ պատրաստ են դիմակայելու մարտահրավերներին
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով քաղաքում ստեղծված իրավիճակը։
«Արտակարգ իրավիճակների մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի՝ սպասվող ուժեղ քամու հետևանքով. քամին մեծացնում է հոսանքի անջատումների, ծառերի տապալումների և անտառային հրդեհների վտանգը:
Ի՞նչ անել. լիցքավորեք ձեր սարքերը, պատրաստեք առաջին անհրաժեշտության պայուսակ», – տեսանյութին կից գրել է նա:
«Մենք լիովին պատրաստ ենք դիմակայելու այս մարտահրավերներին», – նշել է Գլենդելի քաղաքապետը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: