Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տվյալներով, ԵՄ դիտորդները զբաղվում են այնպիսի հարցերով, որոնք ոչ այնքան Հայաստանին են պետք, որքան Արեւմուտքին». Սերգեյ Լավրով

Հունվար 14,2025 16:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսում, որի ժամանակ նա ներկայացնում էր 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքները, «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Բոլորս տեսնում ենք, որ Հայաստանը տանում են կեղծ, կործանարար ճանապարհով, ինչը սպառնալիք է դառնում իր իսկ գոյությանը: Այդ ամենն արվում է ի վնաս ռուս-հայկական բազմադարյան հարաբերությունների, Արեւմուտքին հաճոյանալու համար: Բոլորս գիտենք, որ Հայաստանը արգելափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, գիտենք, որ Հայաստանի իշխանությունը անտեսում է ռուսական հարթակում անցկացվող մի շարք միջոցառումներ: Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի իշխանությունը սկսել է բառացիորեն Հայաստանը քարշ տալ Եվրամիություն: Տեղեկացանք, որ Հայաստանում ԵՄ մտնելու հանրաքվե է անցկացվելու: Այսօր տեղեկացանք, որ Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել: Եվ այս ամենը տեղի է ունենում մեր հարեւանների կողմից նոր պատերազմ սանձազերծելու վտանգի մեծացման ֆոնին: Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Հայաստանի իրավիճակին, ինչպե՞ս եք դուք տեսնում հետագա զարգացումները»:

Պատասխանելով՝ Սերգեյ Լավրովն ասաց. «Ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակում այսօրվա հարաբերություններին, դրանք հեշտ չեն: Դուք նշեցիք մի քանի փաստ, որոնք մենք արդեն մեկնաբանել ենք: Օրինակ, երբ հայտարարվեց, որ օրենք է ընդունվել, թե կառավարությունն է որոշել ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին, մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը անկեղծորեն ասաց, որ դրանք ազատ առեւտրի երկու տարբեր գոտիներ են, տարբեր համակարգեր, որոնք չեն համընկնում:

Հիշեցնեմ, որ 2013 թվականին մեր մի քանի հիշեցումներից հետո այն ժամանակվա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուշադրություն դարձրեց նրա վրա, որ Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մի քանի տարի ընթացած բանակցությունները համաձայնության արժանանալու դեպքում չափորոշիչներով ուղիղ հակասելու են ՀԱՊԿ ազատ առեւտրի գոտում ստանձնած պարտավորություններին, որին Ուկրաինան ակտիվ մասնակցում էր եւ ակտիվորեն օգտվում դրանցից: Մենք բացատրեցինք ու Յանուկովիչը հասկացավ, որ եթե իրենք ոչինչ չձեռնարկեն, մենք, պարզապես, արգելք կդնենք Ռուսաստան ուկրաինական արտահանումների առջեւ եւ իրենք, պարզապես կտուժեն:

Ցանկացած միջազգային կառույցի, որտեղ իրեն սպասում են, Հայաստանի ղեկավարության անդամակցելու գործընթաց սկսելու որոշումը, դա ինքնուրույն որոշում է: Բայց եթե համադրել բոլոր դեմերն ու կողմերը, դա նույնպես Հայաստանի կառավարության, տնտեսական բլոկով զբաղվող ղեկավարության պատասխանատվությունն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը: Նա, պարզապես, չի մասնակցում միջոցառումներին: Բայց հանուն արդարության, նրանք ասել են, որ մենք չենք արգելափակում որոշումները, որտեղ կոնսենսուս է պահանջվում: Այնպես որ, կազմակերպությունը գործում է:

Դեռ 2022 թվականի աշնանը մենք համաձայնեցրել եւ ՀԱՊԿ-ի այնպիսի հագեցվածությամբ դիտորդական առաքելություն էինք գործուղել, որպեսզի զսպող դերակատարություն ունենա սահմանին, բայց այն ժամանակ մեր հայ բարեկամները վերջին պահին հրաժարվեցին, պատճառաբանելով, թե իրենց համար դժվար է համաձայնել, հաշվի առնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ հայ-ադրբեջանական սահմանին եռօրյա բախումներ էին, ՀԱՊԿ-ը չմիջամտեց, չպաշտպանեց բարեկամի տարածքը: Նախագահ Պուտինը բազմիցս անդրադարձել է այս թեմային: Չի եղել սահմանազատված սահման, առավել եւս, երբեք ոչ մի սահմանագծում չի եղել: Փոխհրաձգություն, այո, եղել է: Բայց հրաժարվել ՀԱՊԿ-ի առաքելությունից, որը, կասկածից վեր է, որ կլիներ բավականին արդյունավետ, նույնպես ինքնուրույն որոշում էր: Ընդ որում, միաժամանակ այնտեղ հրավիրվել էր ԵՄ դիտորդական առաքելությունը: Սկզբում երկու ամսով, հետո հայկական կողմը միակողմանի այն, ըստ էության, դարձրեց անժամկետ: Հետո միացավ Կանադան: Դա արդեն ՆԱՏՕ-ի ներկայության տարր է: Եվ մեր տվյալներով այդ մարդիկ բազում առումներով զբաղվում են այնպիսի հարցերով, որոնք ոչ այնքան Հայաստանին են պետք, որքան Արեւմուտքի տարբեր միություններին:

Այո, երեկ լսել եմ. Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել: Սա նույնպես երկու պետությունների ինքնիշխան որոշում է: Գլխավորն այն չէ, թե ինչ ես ստորագրել եւ ինչպես է այն կոչվում, այլ այն, թե դրան ինչ է հետեւում: Մեր մոտ էլ մի ամբողջ շարք արեւմտյան երկրների հետ նշվում էր ռազմավարական գործընկերություն տերմինը, սակայն դրանք երբեք այս կամ այն մասնակցին չէին պարտադրում ելույթ ունենալ երրորդ երկրի դեմ: Մենք խաղաղ պայմաններում երբեք երրորդ երկրի նկատմամբ սանկցիաներին միանալ չենք պահանջել: Բայց, տեսեք, Սերբիայից պահանջում են: Հայաստանից նույնպես կպահանջեն: Սակայն մեր երկխոսությունը շարունակվում է: Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ: Նա հրավերն ընդունել է: Մենք իրեն սպասում ենք: Հույս ունեմ, որ շուտով հանդիպումը կկայանա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031