«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում համակարգային կոռուպցիա։ Հասարակության շրջանում տարընկալում կա»,-լրագրողների փաստմանը՝ նախարար է կալանավորվում, քրեական գործով անցնում ջրատաքացուցիչի մեղադրանքով և հարցին՝ դա ի՞նչ է, եթե ոչ համակարգային կոռուպցիա, այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ տեսական առումով համակարգային կոռուպցիան բրգաձև երևույթ է, երբ բուրգի ստորին հատվածի աշխատակիցներից մինչև վերև գործում է կանոնակարգված շղթա․ «Ձեր կողմից բերված օրինակները ոչ միայն չեն խոսում համակարգային կոռուպցիայի մասին, այլև հակառակ երևույթն են նկարագրում։ Դրանք դրվագային երևույթներ են, որոնց մեջ ներգրավված են եղել այս կամ այն մարդիկ՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Բարեբախտաբար, մենք հիմա ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար, որևէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի։ Դրվագային կոռուպցիա, իհարկե, կա։ Կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի դրա ծավալներն են տարբեր՝ կախված երկրներից և զարգացվածության աստիճանից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ