Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակական լինեն և դրանք խաղաղության օրակարգի սպասարկմանն են միտված»․ Սրբուհի Գալյան

Հունվար 14,2025 16:05

«Սահմանազատման հարցերի հետ կապված գործընթացը չի կանգնել, շարունակվում է, և այլ ճանապարհ, քան սահմանազատումը մինչև վերջ իրականացնելն է, ուղղակի չկա այլ ճանապարհ, քան խաղաղության օրակարգն է։ Իշխող քաղաքական ուժի միակ ընտրված ճանապարհն այլևս, որից շեղում հնարավոր չէ, խաղաղության օրակարգի սպասարկումն է»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակվեն․ «Կարծում եմ, երբ գործընթացն ավարտվի, միջազգային երկկողմ պայմանագրեր պետք է ունենանք, այդ թվում՝ հստակ սահմանագծման և սահմանազատման հետ կապված»։

Ըստ նրա՝ փոխադարձ ընկալումն այնպիսի է, որ այդ հատվածում աշխատանքներն ավարտված են․ «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է շարունակական լինեն և դրանք խաղաղության օրակարգի սպասարկմանն են միտված։ Սա է մեր ուղղությունը և այն ճանապարհը, որով գնում ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031