Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար. «Երբ հայտարարում են, թե Եվրամիության առաքելությունն է անվտանգություն ապահովելու, ասենք, Սյունիքի մարզում, ես դա այնքան էլ չեմ հասկանում»

Հունվար 14,2025 17:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցերի, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ Հայաստանի մերձեցումը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ինչպե՞ս կարող է ազդել Հարավային Կովկասում անվտանգության վրա, ասուլիսում ասաց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վստահելի են բոլոր մակարդակներում եւ ակնկալում է, որ դրանք 2025 թվականին կզարգանան ավելի ակտիվ:

ԵՄ-ին ու ԱՄՆ-ին Հայաստանի մերձեցման մասին նա ասաց. «Երբեւէ մենք անխուսափելիորեն կգանք այն բանին, ինչ հիմա ասում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը: Տարածաշրջանի երկրները բոլոր խնդիրները պետք է լուծեն անմիջականորեն իրենց հարեւանների հետ: Իհարկե, երբ մեր տարածքներից հեռու գտնվող երկրները ասում են, որ այստեղ իրենք բոլորին կօգնեն, շփումների տեսանկյունից խնդիրներ չեմ տեսնում: Բայց երբ հայտարարում են, թե Եվրամիության առաքելությունն է անվտանգություն ապահովելու, ասենք, Սյունիքի մարզում, ես դա այնքան էլ չեմ հասկանում: Դրա համար մենք ակտիվ պաշտպանեցինք 3+3 մեխանիզմը ստեղծելու Ալիեւի առաջարկը, Էրդողանն էլ պաշտպանեց: Հարավկովկասյան երեք երկրները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան եւ նրանց երեք հարեւանները՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան: Առաջին կոնտակտներն արդեն եղել են: Մեր վրացի հարեւանները առայժմ չեն զբաղեցնում իրենց համար նախատեսված աթոռը: Բայց այդ աթոռը սեղանի շուրջ, որտեղ մենք պատրաստվում ենք քննարկել տարածաշրջանի խնդիրները, միշտ մնում են նրանց հասանելի:

Կարծում եմ, որ սա ավելի արդյունավետ ձեւաչափ է: Լսել եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը փաստացի պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պարզ է, որ մնացող երկու հարցերը շրջանցելը դժվար է: Պետք է որոշել կամ այո, կամ ոչ: Ու Եվրահանձնաժողովը, թե Եվրամիությունը կրկին ասում են, թե հիմա կգանք ու ձեզ կօգնենք:

Ադրբեջանի, Հայաստանի ինքնուրույն որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը երբ այն համաձայնեցված կլինի»,- պատասխանեց ՌԴ գլխավոր դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031