🔷Աշխարհահռչակ POLITICO պարբերականը հրապարակել է հատված Հարավային Կովկասի զարգացումները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Գաբրիել Գևինի հեղինակած և դեռևս լույս չտեսած «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման ներսում» գրքից։
🔷Ամերիկյան առաջատար պարբերականում հրապարակված հատվածը նվիրված է հայ – ադրբեջանական գործընթացում Եվրամիության՝ մասնավորապես դաշինքի ղեկավարներից Շառլ Միշելի, միջնորդական դերակատարությանը, կամ ինչպես գրքի հեղինակն է փաստում՝ ձախողված ջանքերին:
🔷«Լեռնային Ղարաբաղի բռնի անկումը նաև անձնական պարտություն էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համար։ Երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոր էներգետիկ պայմանագրեր էր կնքում Բաքվի հետ, Միշելը փորձում էր միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
🔷ԵՄ պաշտոնյաները հավատում էին, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են, ապա նրանք չեն կրակում միմյանց վրա։ Սակայն իրականում նրանք անում էին երկուսն էլ։ ԵՄ-ն շարունակաբար ձախողվում էր հասկանալ, թե ում հետ գործ ունի և ինչ վտանգավոր էր իրավիճակը։
Կարդացեք նաև
🔷Շառլ Միշելի թիմը չէր պատրաստված նման բարդ հակամարտության, և նա ստիպված էր զիջել նույնիսկ իր ամենահիմնական դիրքերը։ Իրենց ջանքերում ԵՄ-ն, թվում էր, պարզապես կրկնում էր դիվանագիտական անցյալից ծանոթ սխալները:
🔷Հեղինակը նկատում է, որ հենց Եվրամիության միջնորդները խաղաղության հնարավորությունից էին խոսում, հերթական ռազմական բախումն էր վրա հասնում, «բանակցություններն իսկապես խոստումնալից են, պնդում էին նրանք շրջափակման մեկնարկից մի քանի ամիս անց, երբ մարդիկ սոված էին:
🔷Մինչդեռ Բաքուն երեք քայլ առաջ էր անում և գովասանքի արժանանում, երբ մեկ միլիմետր նահանջում էր», – նշում է Գևինը։
«Ազգային ճակատ»