«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ո՞ւմ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։
Սակայն հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում, իսկ պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, այստեղ ակնհայտ սուտ կա։ Կամ խաբում են Եվրամիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կամ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու։
Կարդացեք նաև
Այս մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անկեղծ ասեն, որ ԵՄ անդամակցության գործընթացը առաջին հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է, առանց դրա այն անգամ չի կարող սկսվել։ Պատասխանատվություն վերցնեն երկրի էներգետիկ համակարգի, տնտեսության փլուզման համար և շարժվեն «առաջ», որ բոլորն իմանան, թե ում ու ինչ հարցով են «պարտական»:
Իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ միջազգային որևէ գործընկերոջ աջակցություն ստանալ՝ ոչ արևմուտքում, ոչ հարավում և ոչ էլ հյուսիսում: