«Խորհրդականի պաշտոնը հայեցողական է։ Սա նշանակում է, որ նախարարը հայեցողություն ունի նշանակելու այդ պաշտոնում ցանկացած անձի։ Կարող եմ ընդհանրապես ձեր հարցին չանդրադառնալ՝ պատասխանելով, որ դա ձեր գործը չէ»,-լրագրողների փաստմանը՝ Ձեր խորհրդականները Ձեզնից երիտասարդ են և հարցին՝ ի՞նչ տրամաբանությամբ եք ընտրում Ձեր կադրերին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա լրագրողներին հարցրեց՝ ես ձեր ընկալմամբ փորձառո՞ւ եմ , ի՞նչը կապ ունի այդ գնահատման հարցում ու ասաց․ «Ունեմ 10 տարվա դասավանդման փորձ ԵՊՀ-ում, ավելի քիչ Արդարադատության ակադեմիայում, մեկ տարի առաջ, երբ հասարակության ներկայացուցիչների ընդունելություն էր տեղի ունեցել, քաղաքացիները, որ եկան, տեսան՝ երիտասարդ կին է նստած, ասացին՝ հիմա ի՞նչ խոսենք Ձեր մոտ։ Այսինքն՝ ես չեմ հասկանում այդ խտրական մոտեցում-վերաբերմունքը նախ կանանց նկատմամբ, երրորդ՝ երիտասարդների նկատմամբ»։
Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ծովինար Թադևոսյանի նշանակման առիթով էլ Սրբուհի Գալյանն ասաց․ «Էս հարցը, որ անընդհատ տրվում է, ինչո՞ւ կին և ոչ տղամարդ։ Ինչու՝ ոչ, որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պետք է լինի տղամարդ։ Սովորույթի ուժո՞վ։ Եկեք հասկանանք՝ արդյոք ճի՞շտ է եղել ժամանակին, որ բոլոր պատասխանատու պաշտոններում եղել են տղամարդիկ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ