Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ) Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, դուրս էին բերել մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա և մարմինը մոտ 700 մետր ոտքով անանցանելի ճանապարհով մոտեցրել էին դիատարին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել՝ մառախուղը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 13-ին ավտոմեքենան 700-800 մետր գլորվել էր ձորը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: