«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը՝ պատերի տակ վնգստացող դատավորներ։ Եթե նման արտահայտություն է եղել, ուշադրություն չեմ դարձրել»,-հարցին՝ ճանաչո՞ւմ եք վնգստացող դատավորների, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանն էր նման հայտարարություն արել, նաև նշել էր, որ չկա նման դատավոր․ «Մեկնաբանել չեմ կարող, քանի որ մինչև ինքս չլսեմ։ Ես շփումներում ազատ եմ լրագրողների հետ, եթե ցանկություն ունենան, կարող եք բարձրացնել»։
Նա նշեց՝ Սահմանադրության հետ կապված ձեր՝ ենթադրյալ կապը տեսնելն ու այդ մասին խոսելը, որ այլ երկրի հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրություն ունենալու հարցը, անտեղի է․ «Նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսել է քննարկվել վաղուց, նույն 2019-2020-ին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, ուղղակի դրանք ինչ-ինչ պատճառով չեն հանգել վերջնարդյունքին։ Որպես նոր նախարար՝ պետք է ստանձնեմ պարտականություն մշակել նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն տալու կամ չի տալու ժողովուրդը»։
Սրբուհի Գալյանը վստահեցրեց՝ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահմանադրության փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա․ «Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապ նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների հետ կապ չկա և չի կարող լինել»։
Անկախության հռչակագրին առնչվող հարցի մասին էլ նշեց․ «Աշխատանքային խումբ է աշխատելու Սահմանադրության նոր տեքստի վրա, գաղտնի պահելու որևէ խնդիր չունենք։ Երբ հանձնաժողովը սկսի իր աշխատանքները, պարբերաբար լուսաբանումներ կլինեն։ Եկեք չմոռանանք՝ Սահմանադրության վերջնական տեքստին ժողովուրդը կամ հավանություն է տալու, կամ չի տալու։ Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ